Աշխարհ

Ուկրաինան և Գերմանիան համաձայնագիր են ստորագրել BARS ԱԹՍ-ների համատեղ արտադրության վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան և Գերմանիան համաձայնագիր են ստորագրել BARS ԱԹՍ-ների համատեղ արտադրության վերաբերյալ

Ուկրաինան և Գերմանիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում BARS անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համատեղ արտադրության մասին համաձայնագիր են ստորագրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան X միկրոբլոգի իր էջում։

«Գերմանիայի պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ մենք ստորագրեցինք BARS անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության իրականացման համաձայնագիր», - գրել է նա։

Սիբիհան նաև ընդգծել է, որ համաձայնագիրը կնքվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության և Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության համատեղ ջանքերի արդյունքում՝ «Կառուցեք Ուկրաինայի հետ» նախաձեռնության շրջանակներում։

«Գերմանական կողմը կֆինանսավորի անօդաչու թռչող սարքերի արտադրությունը նախագծի առաջին փուլում, և արտադրված բոլոր սարքավորումները կմատակարարվեն Ուկրաինայի պաշտպանության ուժերին», - նշված է գրառման մեջ։

Հուլիսի 7-ին Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յետենը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել են անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների վերաբերյալ համագործակցության համաձայնագիր։

Բացի այդ, նույն օրն Ուկրաինան Էստոնիայի հետ ստորագրել է անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների վերաբերյալ համագործակցության համաձայնագիր։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է նաև Դանիայի հետ անօդաչուների ոլորտում պայմանագիր կնքելու մասին՝ նշելով, որ այն «ավելի մեծ հնարավորություններ կբացի համատեղ պաշտպանական արտադրության, փորձի փոխանակման և զենքի արտահանման թափանցիկության» համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում