Եվրոպա

Մադյարը հաստատել է, որ Հունգարիան զենք չի մատակարարի Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Մադյարը հաստատել է, որ Հունգարիան զենք չի մատակարարի Ուկրաինային

Հունգարիայի նոր կառավարությունը կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային, բայց զենք չի մատակարարի նրան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Անկարայում ՆԱՏՕ-ի ղեկավարների նիստից առաջ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։

«Մենք շարունակում ենք մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային: Բայց ինչպես ես բազմիցս ասել եմ, Հունգարիան զենք չի մատակարարի Ուկրաինային», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Անդրադառնալով Հունգարիայի նոր կառավարության դիրքորոշմանը ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ՝ Մադյարը պնդել է, որ «Ուկրաինան զոհ է, իսկ Ռուսաստանը՝ դաժան ագրեսոր»:

«Ուկրաինան իրավունք ունի պաշտպանելու իր տարածքը և տարածքային ամբողջականությունը», - հավելել է Հունգարիայի վարչապետը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում