Կրթություն

Առաջին դասարան հաճախելու համար իրենց երեխաներին հայտագրած ծնողները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին. իրազեկում

2 րոպեի ընթերցում

Առաջին դասարան հաճախելու համար իրենց երեխաներին հայտագրած ծնողները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին. իրազեկում

Այն ծնողները, որոնք երեխաներին հայտագրել են  հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային տվյալ հաստատություն ընդունելու և ծնողի հետ պայմանագիր կնքելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Դիմում ներկայացնել և պայմանագիր կնքել հնարավոր է  երկու տարբերակով՝ էլեկտրոնային և թղթային։

Դիմել էլեկտրոնային եղանակով

Եթե ծնողն ունի էլեկտրոնային ստորագրություն և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում անցել է նույնականացում ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը և ապա պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային ստորագրության միջոցով։

Դիմել թղթային եղանակով

Եթե ծնողը չունի էլեկտրոնային ստորագրություն և չի նույնականացել ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը դպրոց ներկայացնել թղթային եղանակով և պայմանագիրը ստորագրել առձեռն՝ թղթային տարբերակով։

Էլեկտրոնային ստորագրություն չունենալը որևէ դեպքում չի կարող խանգարել ծնողին՝ երեխային դպրոց ընդունելու գործընթացում։

Ուշադրություն․ 2026 թվականի սեպտեմբերի 5-ից  հետո ինքնաշխատ եղանակով կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել։

Ուստի, խնդրում ենք դիմումները դպրոց ներկայացնել մինչև սեպտեմբերի 5-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում