Երիտասարդ դերասան Դավիթ Էլբակյանը Ֆրանսիայում բեմադրված «Լիր արքա» ներկայացման մեջ Էդմոնդի դերով գերել է թատերասերներին

1 րոպեի ընթերցում

Երիտասարդ դերասան Դավիթ Էլբակյանը, որը տենոր Ռուբեն Էլբակյանի որդին է, փայլուն մուտք է գործել փարիզյան պրոֆեսիոնալ թատերական աշխարհ՝ մարմնավորելով Էդմոնդի կերպարը Ուիլյամ Շեքսպիրի անմահ «Լիր արքա» ողբերգության բեմականացման մեջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատերական հայտնություն դարձած Էլբակյանի բեմական ներկայությունը, դերասանական խաղի բնական նրբագեղությունն ու արվեստագետին բնորոշ ազնվական կեցվածքն անմիջապես գերել են հանդիսատեսին։

Նրա մասին առանձնահատուկ գնահատանքով է խոսել նաև բեմադրիչ Ֆրանսուա-Քսավիե Բուշերակը.

«Նա յուրաքանչյուր բեմադրիչի երազած դերասանն է։ Ես հիանում եմ նրա ներքին ուժով, զգայունությամբ և աշխատանքի հանդեպ բացառիկ նվիրումով»։

Դավիթ Էլբակյանը կրթություն է ստացել Փարիզի հեղինակավոր Cours Cochet-Delavene թատերական դպրոցում, որի շրջանավարտներից են ֆրանսիական թատրոնի և կինոյի այնպիսի մեծանուն արվեստագետներ, ինչպիսիք են Ժերար Դեպարդիեն, Ֆաբրիս Լյուկինին և Կարոլ Բուկեն։

Հայերեն

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը