Աշխարհ

Դամասկոսում պայթյունների հետևանքով 18 մարդ է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսում պայթյունների հետևանքով 18 մարդ է վիրավորվել

Դամասկոսում Տուրիզմի նախարարության շենքի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով 18 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 4 ոստիկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։

Պայթյունները տեղի են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի ժամանակ, սակայն դրանք չեն ազդել Սիրիայի նախագահի հետ հանդիպման օրակարգի վրա։

Ըստ Սիրիայի ներքին գործերի նախարարության՝ իրավապահները երկու պայթուցիկ սարքերը հայտնաբերել են ընթացիկ գործողությունների ժամանակ, և հատուկ ստորաբաժանումները սկսել են դրանց պայթեցնելու ընթացակարգերը, սակայն նախապատրաստական աշխատանքների ժամանակ սարքերը պայթել են։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկու սարքերն էլ եղել են ինքնաշեն։ Դրանցից մեկը տեղադրված է եղել կայանված մեքենայում, մյուսը թաքցված է եղել աղբամանում։

Աշխատանքներ են տարվում միջադեպի պատասխանատուներին գտնելու ուղղությամբ։

Ներքին գործերի նախարարությունը նշել է, որ պայթյունները տեղի են ունեցել Էմանուել Մակրոնի այցի վայրի անվտանգության պարագծից դուրս և վտանգ չեն ներկայացրել նրա համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում