Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 19-ի, իսկ Մոսկվայի ուղղությամբ արձակվել է 430 ԱԹՍ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի կողմից հուլիսի 6-ի գիշերն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի։ Հուլիսի 7-ը Կիևում սգո օր է հայտարարված։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Եվս 6 մարդ զոհվել է Կիևի մարզում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Կիևում թիրախավորել է ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներ։

Փոխադարձ հարվածները շարունակվում են նաև հուլիսի 7-ին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 6-ի ժամը 20։00-ից մինչև հուլիսի 7-ի ժամը 8։00-ն երկրի տարածքում խոցվել է 452 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Իր հերթին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հուլիսի 6-ի երեկոյից մինչև հուլիսի 7-ի առավոտյան ժամը 6։00-ն Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 ԱԹՍ, որոնց մեկ մասը ոչնչացվել է մարզից հեռու։ 36 ԱԹՍ ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս։ Մոսկվայի օդանավակայաններն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի։

Բելգորոդի մարզում էլ ուկրաինական հրթիռային հարվածներից մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքը։

Ուկրաինան էլ հայտնել է, որ ռուսական հարվածներից Սումիի մարզում զոհվել է 2 խաղաղ բնակիչ։

Հայերեն Русский

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց