Ռուսաստանը Հայաստանին առաջարկ է ներկայացրել նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանին առաջարկել է կառուցել մեկ կամ երկու բլոկով ատոմակայան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Վեստի» լրատվական գործակալությանը հայտնել է  «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

Նա ընդգծել է, որ այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի 30 տոկոսը  ատոմային է, սակայն պահանջարկն աճում է, և դա կարող է առաջիկա տասնամյակների ընթացքում հանգեցնել էլեկտրական հզորությունների դեֆիցիտի:  

 «Դրան պետք է պատրաստ լինել։ Եվ մեր պատասխանն է ունենալ մեծ կամ միջին հզորության կայան, մեկ կամ երկու բլոկ, որը կբավարարի էներգիայի առաջիկա պակասը տասնամյակներ շարունակ: Եվ, իհարկե, մենք խորապես համոզված ենք, որ ինքնին միջուկային էներգետիկայի մասնագիտական ներուժի առկայությունը որակյալ տնտեսության և արդյունաբերության նշան է»,-նշել է  Լիխաչովը:

Նա հիշեցրել է, որ հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման հերթական փուլից հետո հաջողվել է կայանի հզորությունները բարձրացնել մոտ 10 տոկոսով:

Հիշեցնենք, որ այս պահին ընթանում են հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու աշխատանքները, որից հետո Հայաստանը պլանավորում է նոր ատոմակայան կառուցել։ Հայաստանի կառավարությունը որոշել է, որ նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլային, իսկ նման ատոմակայանի կառուցման շուրջ Երևանը բանակցություններ է վարում 5 երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի հետ։

Հայերեն العربية English Español فارسی Русский 中文

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը