Տնտեսություն

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը ՌԴ-ում մասնակցել է ԵՏՄ-ի արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

1 րոպեի ընթերցում

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը ՌԴ-ում մասնակցել է ԵՏՄ-ի արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակում հուլիսի 6-ին Գևորգ Պապոյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի ութերորդ նիստին։ 

Իր ելույթում նախարարը նշել է, որ ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստի անցկացումը նպաստավոր հնարավորություն է ստեղծում արդյունաբերական համագործակցության հեռանկարների և ԵԱՏՄ շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հարցերի առարկայական քննարկման համար։

Նա ընդգծել է, որ Արդյունաբերական քաղաքականության խորհրդի ընթացիկ նիստը կարևոր ներդրում կունենա եվրասիական արդյունաբերական ինտեգրման հետագա խորացման գործում և կնպաստի Միության բոլոր անդամ պետությունների շահերին համահունչ գործնական լուծումների մշակմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում