Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավելի զոհեր ու վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 5-ի գիշերը մայրաքաղաք Կիևի դեմ Ռուսաստանի հարձակումների հետևանքով զոհվել է 11 քաղաքացի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն «Տելեգրամ»-ի իր էջում գրել է, որ հարվածներից վիրավորվել է 46 մարդ։

27-ը հոսպիտալացվել են, նրանց շարքում երեքը երեխաներ են։

Կլիչկոն հաստատել է, որ մայրաքաղաքի չորս թաղամասերում գրանցվել են ավերածություններ և վնասներ։ Ամենաշատը տուժել է Պոդոլսկի շրջանը։ Մեկ շենքում ավերվել են հինգերորդից մինչև իններորդ հարկերի բնակարանները։

Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել Կիևին և Կիևի շրջանին։ Ռուսական կողմից պնդել են, որ ուկրաինական տարածքում թիրախավորվել են ռազմական արդյունաբերության, վառելիքի և էներգետիկայի օբյեկտները, ինչպես նաև ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներ։

Միևնույն ժամանակ, ՊՆ-ից հայտնել են, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարբեր շրջաններում չեզոքացրել են ուկրաինական 519 ԱԹՍ։

Հայերեն Русский

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց