Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը մանրամասներ է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  հեռախոսազրույցի վերաբերյալ։ 

«Հեռախոսազրույցը սկսվել է նրանով, որ Վլադիմիր Պուտինը անձամբ շնորհավորել է Դոնալդ Թրամփին և ամերիկացի ժողովրդին ԱՄՆ անկախության առթիվ՝ հիշեցնելով ԱՄՆ պետականության կայացման գործում Ռուսաստանի ունեցած ներդրման մասին։ Նախագահները նշել են նաև ընդհանուր պատմական էջերի պահպանման կարևորությունը։ Հատկապես ընդգծվել է, որ երկու ժողովուրդները երբեք չեն մոռանա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների դաշնակցային հարաբերությունները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Ուշակովը, որի խոսքերը փոխանցել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նա հայտնել է, որ նախագահների զրույցը տևել է մոտ մեկուկես ժամ։ 

Նախագահները քննարկել են ուկրաինական կարգավորման թեման, այդ թվում՝ հաշվի առնելով Դոնալդ Թրամփի սպասվող մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

ԱՄՆ նախագահը, ըստ հաղորդման, կրկին հաստատել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը և ճգնաժամի խաղաղ կարգավորմանը նպաստելու պատրաստակամությունը։ Նրա հատուկ ներկայացուցիչները՝ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, կշարունակեն միջնորդական ջանքերը։

Ռուսական կողմը կրկին ընդգծել է հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման նախընտրելիությունը՝ հաշվի առնելով իր սկզբունքային մոտեցումները։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Իրանի շուրջ իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի հիման վրա ընթացող բանակցությունները թույլ կտան գտնել երկարաժամկետ և փոխընդունելի լուծումներ։ Ռուսաստանը հայտնել է լարվածության թուլացմանն ու տարածաշրջանի կայունացմանն աջակցելու պատրաստակամության մասին։

Երկկողմ հարաբերությունների թեմայով նախագահները նշել են ռազմական-քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում շփումների շարունակման կարևորությունը։

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին