Հայաստան

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

2 րոպեի ընթերցում

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր, որտեղ շփվել է բնակիչների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այցելության վերաբերյալ տեսանյութը տարածել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Փաշինյանը հետաքրքրվել է գյուղատնտեսական աշխատանքների ընթացքով, իրացման հարցերով և առկա խնդիրներով։

Զրույցի ընթացքում Փաշինյանը, դիմելով բնակիչներին, նշել է, որ այս առիթը պետք է օգտագործեն, և գյուղացիներն էլ պետք է կառավարությանը խորհուրդ տան, թե ինչպես առաջ գնան, որպեսզի ոռոգման և գյուղատնտեսական տեխնոլոգիաների հարցում մի փոքր փոփոխություններ լինեն։ Գյուղացիներից մեկն էլ նշել է, որ կաթիլային ոռոգման համակարգին անցնելու պարագայում և՛ ջուրը կխնայեն, և՛ բերքն ավելի որակյալ կլինի։

Անդրադառնալով բնակիչների՝ սպորտդպրոց կառուցելու հարցին՝ Փաշինյանը նշել է, որ 300 դպրոց կառուցելու առաջին ծրագիրն ավարտել են և արդեն սկսում են երկրորդը։

«Երկրորդ 300-ի շինարարությունը ինչպես ենք սկսում. քանի որ մեզ համար գյուղերի մեջ տարբերություն չկա, նայում ենք, թե որն է ամենահրատապը, որն է ամենավատ վիճակում, բայց եթե դպրոցի շենքը վթարային է, պետք է զրոյից սկսել։ Երեխաները միանշանակ նոր դպրոց կունենան։ Ես ասում եմ՝ գյուղը պետք է որոշի իր առաջին երեք պրոբլեմը որն է։ Սկսենք առաջինից ու հերթով գնանք առաջ, սկսենք աշխատել, կլուծենք այդ երեքը, նոր երեք խնդիր կբերենք առաջ։ Սա ճիշտ մեթոդ է, որ ճիշտ տեղ հասնենք ու հանգույցը կարողանանք քանդել»,-ասել է Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում