Քաղաքականություն

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

2 րոպեի ընթերցում

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով նաև Հարավային Կովկասում՝ մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան շնորհավորական ուղերձը Ալիևը տարածել է X-ի իր միկրոբլոգում:

«Մենք մեր խորը գնահատանքն ենք հայտնում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը առաջ մղելու և տարածաշրջանում կայուն զարգացումը խթանելու Ձեր վճռական ջանքերի համար: Անցյալ տարի օգոստոսի 8-ին Ձեր նախաձեռնությամբ Սպիտակ տանը կայացած պատմական եռակողմ հանդիպման արդյունքները մեր տարածաշրջանում ստեղծել են բոլորովին նոր և դրական մթնոլորտ: Այսօր Ադրբեջանն ու Հայաստանն ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ»,-գրել է Ադրբեջանի նախագահը:

Նա նաև հատուկ նշել է ԱՄՆ-ի դերն ու շարունակական աջակցությունը տարածաշրջանային կայունությանը և տնտեսական զարգացմանը նպաստող ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, մասնավորապես՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որն, ըստ Ալիևի, կապահովի Ասիայի և Եվրոպայի միջև այլընտրանքային, հուսալի և անվտանգ կապ:

Նա իր գրառման մեջ նաև հույս է հայտնել, որ Վաշինգտոնի և Բաքվի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը կընդլայնվի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում