Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձաբար հողատարածքներ կտրամադրեն դեսպանությունների շենքերի կառուցման համար

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում քննարկվել է Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ԱԺ արտահերթ նստաշրջանում ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Համաձայնագրով հայկական կողմը ղազախական կողմին 49 տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Երևան քաղաքում՝ Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող 0.33 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածք՝ Ղազախստանի Հանրապետության դեսպանության շենքերի և շինությունների կառուցման նպատակով։

Հողատարածքի վարձավճարի չափը կկազմի տարեկան 1 դրամ։

Ղազախական կողմն իր հերթին հայկական կողմին 49 տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Աստանա քաղաքի Արգանատի փողոցում գտնվող 0.33 հեկտար մակերեսով հողատարածք՝ Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքերի և շինությունների կառուցման համար։

Այդ հողատարածքի վարձավճարի չափը կկազմի տարեկան 1 տենգե։

Մնացական Սաֆարյանը նշել է, որ հողատարածքը վարձակալությամբ ստացող կողմն առանց ընդունող պետության հստակ գրավոր համաձայնության իրավունք չի ունենա այն ընդլայնել, վաճառել, ծանրաբեռնել, որպես սեփականություն փոխանցել, ինչպես նաև վարձակալության կամ ենթավարձակալության հանձնել երրորդ կողմի։

Ըստ զեկուցողի՝ համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանը, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Էդուարդ Աղաջանյանը։

Հայերեն English Español فارسی Русский Türkçe

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած հայ կնոջ առողջական վիճակը կայուն է. նրա երեխաները ատացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն

ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios

Եմենի զինված ուժերը և հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Իրանագետը կարծում է, որ Պարսից ծոցի երկրները կփորձեն ԱՄՆ-ին ու Իրանին համոզել, որպեսզի կյանքի կոչեն Իսլամաբադի հուշագիրը

2027 թ. հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում

Հարավային Կորեայի նախագահը սպառնացել է «լրացուցիչ միջոցներով», եթե Կիևը ներողություն չխնդրի հյուսիսկորեացի ռազմագերիների շուրջ սկանդալի համար

«Երևանյան բեսթսելեր».  «Իկիգայ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2026

Միրգ-բանջարեղենն՝ ուշադրության կենտրոնում. ՍԱՏՄ-ն ստուգումներ է անցկացնում առևտրի կետերում

ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համար

Թրամփը հայտարարել է, որ կարող է եվրոպական երկրներին խնդրել բաց թողնել իրենց դիզելի պաշարների մի մասը