Պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից հանդես է եկել վերջին ելույթով

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հանդես է եկել վերջին ելույթով՝ շնորհակալություն հայտնելով պատգամավորներին և ԱԺ աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նշել է, որ խորհրդարանում միասին անցած տարիները եղել են պատմական և դժվարություններով լի, սակայն այդ ընթացքում գործընկերների նկատմամբ կասկած չի ունեցել։ 

«Պատմություն կերտեցինք միասին, և ես անկեղծ շատ հպարտ եմ։ Հպարտ եմ, որ միասին աշխատել ենք, հպարտ եմ, որ այդ ծանր բաների միջով միասին ենք անցել»,- ասել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահը կարևորել է նաև խորհրդարանի միջազգային գործունեությունը՝ նշելով, որ համատեղ իրականացված այցերը, բանակցությունները և հանդիպումները պատմական նշանակություն են ունեցել։

Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներին։

Նա հաջողություն է մաղթել ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին:

«Պարոն Ռուբինյանին՝ իմ ընկերոջը, հաջողություն եմ մաղթում։ Թող ինքը լինի երկրորդ Ազգային ժողովի նախագահը, որը կայուն հինգ տարի կունենա Ազգային ժողովում»,- ասել է Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը նաև ներողություն է խնդրել, եթե աշխատանքի ընթացքում որևէ մեկի նկատմամբ անարդար է եղել։

«Եթե աշխատանքի ընթացքում որևէ մեկի նկատմամբ անարդար եմ եղել, թող ներողամիտ լինեն։ Դուք գիտեք, որ ես բոլորիդ սիրում եմ, և որքան կարևոր եք բոլորդ ինձ համար։ Կեցցե՛ն նահատակները և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը փակ գաղտնի քվեարկությամբ նորընտիր խորհրդարանի ղեկավարի թեկնածու էր ընտրել Ռուբեն Ռուբինյանին։ Թեկնածուների թվում էին նաև Ալեն Սիմոնյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ալեն Սիմոնյանը հուլիսի 2-ին հայտարարեց, որ ինքը կհրաժարվի մանդատից և նոր խորհրդարանում չի լինի։ 

Հայերեն English Español Русский

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Եմենին սպառնում է կրկին լայնածավալ պատերազմի մեջ ընդգրկվելու վտանգը

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը

Օգոստոսի 18-ի միջոցառումների անոնս

Աննա Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Ռազմիկ Պետրոսյանն ու Մելիքսեթ Պողոսյանն ազատվել են ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոններից

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան

Բուլղարացիների արտասահմանյան ուղևորությունները և դեպի Բուլղարիա այցելություններն աճել են. BTA

Հութիները Կարմիր ծովում գրոհել են սաուդյան նավերի վրա

Աննա Հակոբյանը ներկայացրել է ընտանեկան բռնության դեմ իր պայքարի առաջիկա քայլերը

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը