Իրան

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հասել է Իրանի հետ հակամարտության գրեթե բոլոր նպատակներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է CNBC-ի հետ հարցազրույցում։

«Կարծում եմ՝ նրանք համաձայնել են գրեթե ամեն բանի հետ, ինչ մեզ անհրաժեշտ է», - ասել է Թրամփը։

Ըստ Թրամփի՝ մոտավորապես չորս ամիս տևող հակամարտությունը համեմատաբար կարճ ժամանակահատված է, և ամերիկյան ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական ներուժը՝ նավատորմը, օդուժը, ռադարային համակարգերը և ղեկավարներին։

«Եվ ի՞նչի եմ ես հասել։ Ես նրանց ռազմական առումով հաղթել եմ», - հայտարարել է ԱՄՆ ղեկավարը։

Նա հավելել է, որ Թեհրանի հետ բանակցությունները շարունակվում են, և ռազմական հակամարտությունը հանգեցրել է Իսլամական Հանրապետության միջուկային զենքի հարցի լուծմանը։

Թրամփը նաև նշել է, որ նավթի գինը հիմա նույնիսկ ավելի ցածր է, քան մինչև փետրվարի 28-ին Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում