Ալեն Սիմոնյանը չի վերցնի մանդատը և չի լինի նոր ձևավորվելիք խորհրդարանում

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի  նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ չի վերցնի մանդատը և չի լինի նոր խորհրդարանում, որը կձևավորվի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։

Հիշեցնենք, որ օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը փակ քվեարկությամբ Հայաստանում նոր ձևավորվելիք խորհրդարանի ղեկավարի թեկնածու էր ընտրել Ռուբեն Ռուբինյանին, որն այս պահին խորհրդարանի փոխխոսնակն է։ Թեկնածուների թվում էին նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Ես ցանկացել եմ շարունակել իմ աշխատանքը ԱԺ նախագահի պաշտոնում, քանի որ, լինելով պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարած ԱԺ նախագահը, ով ամբողջությամբ իր ժամկետն աշխատել է, կարծում եմ, որ իմ 5 տարվա աշխատանքը պետք էր շարունակել, բայց նաև գոյություն ունի կուսակցություն և վարչություն, և ես միշտ իմ հայտարարություններում նշել եմ՝ կանեմ այնպես, ինչպես կորոշի վարչությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց նա։

Հարցին, թե արդյոք նեղվածություն չունի, Ալեն Սիմոնյանը նշեց, որ որպես այդպիսին ոչ։

«Կարծում եմ, որ աշխատանքային պրոցեսը ենթադրում է, որ ինչ-որ փոփոխություններ պետք է լինեն։ Ենթադրում եմ՝ ինչ-որ փուլում, ինչ-որ տեղում կշարունակեմ օգտակար լինել մեր երկրին, մեր կուսակցությանը։ Սա ինձ համար աշխատանքային առումով ծանր տարի էր։ Մի մոռացեք, որ սա հետպատերազմյան Ազգային ժողով էր, շատ մարտահրավերների և ծանր իրավիճակների միջով անցած Ազգային ժողով էր, և իրոք շատ դժվար էր այն աշխատանքը, որ ես իմ գործընկերների հետ մեկտեղ իրականացրել եմ։ Իսկապես ուզում եմ մի քիչ հանգստանալ»,-ասաց նա՝ հավելելով, որ  նաև ցանկանում է անձնական կյանքն ինչ-որ ձևով վերջնական կարգավորել։

«Ուզում եմ, որ ինչ-որ ժամանակ դուք էլ ինձ կարոտեք, իսկ ես էլ մարդկանց շատ չհոգնեցնեմ։ Վարչապետի հետ որևիցե բան չենք քննարկել, պայմանավորվածություն գոյություն չունի։ Ես քաղաքականության մեջ կամ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  շրջանակներում, ես չեմ տեսնում ինձ քաղաքական պրոցեսներում՝ առանց Նիկոլ Փաշինյանի»,-հավելեց նա։

Հայերեն English Türkçe

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել