Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել

2 րոպեի ընթերցում

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ենթարկվել է նոր հարձակման անօդաչու թռչող սարքի կիրառմամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է դիվանագիտական ներկայացուցչությունը «Տելեգրամ»-ի իր ալիքում։

Հայտարարության համաձայն՝ դեսպանության տարածք է ներխուժել մի քանի ԱԹՍ։ Դրանցից մեկը դեսպանության տարածք է նետել կարմիր ներկով լցված տարա։ Երկրորդ անօդաչուն, որին ամրացված է եղել ձեռագործ պայթուցիկ սարքի նմանակ, ընկել է դեսպանության տարածքում՝ դեսպանատան շենքի մոտակայքում։ Դեսպանությունը սա որակել է որպես փորձ՝ վախեցնելու ռուսական դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներին։

Ռուսական կողմից հայտնել են, որ նման միջադեպերը համակարգային բնույթ են ստացել։

«Իրականում Շվեդիայի իրավապահ մարմինները միայն ֆորմալ կերպով գրանցում են Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակումները: Մի քանի տասնյակի հասնող այս սադրանքների հետաքննությունը ավելի քան երկու տարի է՝ ոչ մի արդյունք չի տվել: Այս պայմաններում Ռուսաստանի դիվանագիտական ​​​​առաքելության վրա շարունակական հարձակումների և դրանց հնարավոր հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը ընկնում է շվեդական կողմի վրա», - ասվում է մեկնաբանության մեջ:

Ավելի վաղ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը դեսպանությունում հայտնել էին, որ 2024 թվականի մայիսից ի վեր գրանցվել է ԱԹՍ-ների կիրառմամբ մոտ 20 հարձակում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների տարածքների վրա։ Դրանց ընթացքում շենքերի վրա նետվել են ներկով լցված տարաներ, պատճառվել է նյութական վնաս։

Մի շարք դեպքեր հատկապես վտանգավոր են գնահատվել, քանի որ օգտագործվել են ապակե տարաներ, որոնք իրենց ծանրության և բեկորների պատճառով կարող էին լուրջ վնասվածքներ պատճառել առաքելության աշխատակիցներին։

Հայերեն Русский

Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը

Ռուբեն Ռուբինյանն ամենալավ թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել ԱԺ-ում. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ԵՄ-ից կստանա 18 միլիոն եվրո, որպեսզի ամրացնի և դիվերսիֆիկացնի իր առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանին էներգետիկ մատակարարումները դիվերսիֆիկացնելու հարցում

ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ

Բուլղարիայի Արկուտինո լողափը կրկին արժանացել է միջազգային Blue Flag էկոլոգիական հավաստագրին. BTA

Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ` կոնկրետ գործեր․ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք

Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակել խոսակցությունները, թե ինքը կարող է ՀՀ նախագահ ընտրվել