Սարուխանի մշակույթի տանը կայացել է հայկական մշակույթին նվիրված հաշվետու միջոցառում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղի  մշակույթի տանը տեղի է  ունեցել  հայկական մշակույթին և ազգային արվեստին նվիրված հաշվետու միջոցառում, որի ընթացքում ներկայացվել են  մշակութային բաժինների սաների տարվա ստեղծագործական աշխատանքներն ու ձեռքբերումները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառման շրջանակում կազմակերպվել էին կավագործության, մանրանկարչության, հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և գորգագործության աշխատանքների ցուցադրություններ, որոնք ներկայացնում էին սաների ստեղծագործական կարողությունները, ազգային արժեքների նկատմամբ նրանց հետաքրքրությունն ու սերը։

Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրել են  հայկական մշակույթի հարուստ ժառանգությունը՝ անդրադառնալով նրա պատմամշակութային արժեքներին, ճարտարապետությանը, խաչքարային արվեստին և այն բացառիկ դերակատարությանը, որն այն ունի մեր ազգային ինքնության պահպանման գործում։

Հնչել են  խոսքեր հայ մշակույթի մեծանուն ներկայացուցիչների՝ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Հովհաննես Այվազովսկու և Շառլ Ազնավուրի ստեղծագործական ժառանգության մասին՝ ընդգծելով նրանց անգնահատելի ներդրումը համաշխարհային մշակույթի գանձարանում։

«Հաշվետու միջոցառումը դարձավ   մշակութային տարվա գեղեցիկ ամփոփում՝ մեկտեղելով ազգային արվեստի տարբեր ճյուղերը, սաների ստեղծագործական ձեռքբերումներն ու հայկական մշակույթի նկատմամբ սերն ու նվիրումը։ Այս օրերին հաշվետու միջոցառումներ են տեղի ունենում նաև Գավառ համայնքի արվեստի ու մշակույթի մյուս կրթօջախներում, որտեղ մեր շնորհալի սաները հանդես են գալիս բարձրարվեստ կատարումներով կամ իրենց ստեղծագործությունների ցուցադրումներով»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով  Խլղաթյան

 

Հայերեն

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը

Պաղեստինի վարչապետը դատապարտել է իսրայելական ուժերի և վերաբնակների հարձակումները

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը