Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բազմաբնակարան 9 շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների մեկնարկը տրված  է ավելի քան մեկ շաբաթ առաջ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, վերանորոգվում են Մարտունի քաղաքի Գ․ Նժդեհ 9, Թումանյան 5 և 7, Զիրոյան 31 և 25, Զ․ Անդրանիկի 7, ինչպես նաև Վարդենիկ բնակավայրի Բանավան 7, 2 և 5 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի տանիքները։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 191 միլիոն 242 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է տեղական բյուջեի միջոցներից։ Ծրագրով նախատեսված է հին փայտյա կավարամածի և ազբեստյա շիֆերի ծածկի փոխարինում նոր կավարամածով ու ցինկապատ թիթեղյա ծածկով։

Վերանորոգվող շենքերի տանիքների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 4050 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։

«Այս ծրագիրը կենսական ու կարևոր նշանակություն ուներ Մարտունի քաղաքի ու Վարդենիկ գյուղի՝ թվով 9  բազմաբնակարան շենքերի բնակիչների համար, ովքեր տասնամյակներ շարունակ սպասել են քայքայված  տանիքների վերանորոգման խնդրի լուծմանը։ Ծրագրի շահառու են հանդիսանում հարյուրավոր ընտանիքներ»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով  Խլղաթյան    

Հայերեն

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը

Պաղեստինի վարչապետը դատապարտել է իսրայելական ուժերի և վերաբնակների հարձակումները

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը