ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախագծում ՌԴ-ի մասնակցության հավանականության մասին հարցին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն անդրադարձել է ռուսական կողմից հնչող հայտարարություններին, թե ԹՐԻՓՓ նախագիծը միայն կշահի, եթե Ռուսաստանը դրանում մասնակցություն ունենա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Մնացական Սաֆարյանն ասել է, որ այս պահին ԹՐԻՓՓ-ը իրականացվում է ՀՀ-ԱՄՆ ձևաչափում, կնքվել է համաձայնագիր, և նախագիծը իրականացման փուլում է։

Հարցին, թե հայկական կողմը հավանակա՞ն համարում է ապագայում ԹՐԻՓՓ նախագծում որևէ ձևաչափով Ռուսաստանի ներգրավվածության հարց հարցի քննարկումը, Սաֆարյանը պատասխանել է.

«Չէի ցանկանա այս պահին ապագայի մասին ինչ-որ բաներ ասել»։

Սաֆարյանը նաև նշել է, որ այս պահին ԹՐԻՓՓ-ում ռուսական կողմին ներգրավելու հարց չի քննարկվում, օրակարգում նման հարց չկա։

Հարցին, թե ԹՐԻՓՓ-ում ի՞նչ ձևաչափով են իրականացվելու տարանցումները՝ հաշվի առնելով, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է՝ ՀՀ ԱԳ փոխնախարարը պատասխանել է.

«Այս պահին Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և տարանցման կանոնները ԵԱՏՄ կարգավորումներով են»։

Անդրադառնալով հարցին, թե այդ թվում ԹՐԻՓՓ-ը իրականացվելու է ԵԱՏՄ կանոններո՞վ՝ փոխնախարարը դրական պատասխան տվեց։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն օրերս հայտարարել էր, որ ԹՐԻՓՓ նախագիծը միայն կշահի, եթե Ռուսաստանը դրանում մասնակցություն ունենա։ Նա ենթադրել էր, այդ ԹՐԻՓՓ երթուղին պետք է կառուցվի ռուսական երկաթուղու նույն լայնությամբ՝ Ադրբեջանի հետ անխափան կապ ապահովելու համար։ Գալուզինը հիշեցրել էր, որ հայկական երկաթուղիները կառավարվում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերության կողմից, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն է։

«Հայաստանի տարածքով տարանցումը, ի դեպ, Եվրասիական տնտեսական միության մասով, պետք է իրականացվի Եվրասիական տնտեսական միության նորմերին և կանոնակարգերին համապատասխան, որից Հայաստանը, ինչպես հայտարարում է, չի ցանկանում դուրս գալ։ Վերջապես, «Թրամփի ուղի»-ն կանցնի ռուս սահմանապահների կողմից պահպանվող տարածքով, որոնք տասնամյակներ շարունակ իրենց հայ գործընկերների հետ միասին պահպանում են Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ։ Այսպիսով, այս կամ այն ​​կերպ, Ռուսաստանի կարծիքը պետք է հաշվի առնվի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության կարծիքը։ Հետևաբար, մենք կարծում ենք, որ նախագիծը միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից»,-նշել էր Միխայիլ Գալուզինը։

Հայերեն فارسی ქართული Русский Türkçe 中文

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին