Եվրոպա

Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24

Ֆրանսիայի նախագահի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2027 թվականի ապրիլի 18-ին։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չկարողանա ստանալ ձայների մեծամասնությունը, ապա ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի մայիսի 2-ին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գործադիր իշխանությունից աղբյուրը հայտնել է France24-ին։

Ակնկալվում է, որ նախագահական ընտրությունների ժամկետները պաշտոնապես կհաստատվեն հուլիսի 1-ին նախարարների խորհրդում։

Մարին Լը Պենի ղեկավարած «Ազգային միավորում» կուսակցությունն այս ընտրությունները դիտարկում է որպես իշխանության հասնելու իր՝ մինչ այժմ ունեցած ամենամեծ հնարավորությունը։

Հարցումները բազմիցս ցույց են տալիս, որ ծայրահեղ աջակողմյան այս ուժը կարող է առաջատար լինել 2027 թվականի ընտրությունների առաջին փուլում։ Այդուհանդերձ, դեռևս պարզ չէ, թե ով կլինի կուսակցության թեկնածուն։

Լը Պենը հույս ունի առաջադրվել նախագահի պաշտոնում չորրորդ անգամ՝ այն բանից հետո, երբ 2012-ին զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ հետագայում երկու անգամ հասել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ՝ մրցելով գործող նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ով այժմ ավարտում է իր երկրորդ և վերջին ժամկետը։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում