Տնտեսություն

Տալլինում կանցկացվի «Made in Armenia Expo» ցուցահանդեսը՝ խթանելու հայ-էստոնական տնտեսական համագործակցության զարգացումը

2 րոպեի ընթերցում

Տալլինում կանցկացվի «Made in Armenia Expo» ցուցահանդեսը՝ խթանելու հայ-էստոնական տնտեսական համագործակցության զարգացումը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են աշխատանքները միջազգային գործընկերների հետ՝ հայկական արտադրանքի՝ դեպի միջազգային, այդ թվում՝ ԵՄ շուկաներ արտահանման ուղղությունների զարգացման և այդ շուկաներում ներկայացվածության խթանման ուղղությամբ։

Այդ նպատակով հուլիսի 3–4-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում՝ «Kultuurikatel» մշակութային կենտրոնում, կանցկացվի «Made in Armenia Expo» ցուցահանդեսը, որին ներկայացված կլինեն շուրջ 50 հայկական արտադրողներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը։

Միջոցառմանը կներկայացվի հայկական արտադրանքի լայն տեսականի՝ բարձրորակ սննդամթերք, գինիներ և այլ ալկոհոլային խմիչքներ, պահածոներ, օրգանական գյուղատնտեսական արտադրանք, տեքստիլ, կաշվե իրեր և ձեռագործ աշխատանքներ։

Ցուցահանդեսը, որը կազմակերպվում է Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Էստոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսի նախաձեռնությամբ՝ «DVIN» էստոնահայ համայնքի հետ համատեղ և տեղում Էստոնիայի ԱԳՆ գործուն աջակցությամբ, բաց է գործարար համայնքի, համապատասխան ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաև հայկական արտադրանքով և Հայաստանի արտահանման ներուժով հետաքրքրված բոլոր այցելուների համար։

«Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունները կշարունակեն տնտեսական ու գործարար կապերի բազմազանեցմանն ուղղված նախաձեռնություններին աջակցող քաղաքականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում