Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր

6 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի «Տեղական առաջնորդությունը, գործընկերությունը և ազդեցությունը» միջոցառումը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՄԱԿ հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունը։

2024–2026թթ․ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Սերբիայի Հանրապետության կառավարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ՝ իրականացրել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը։

Նախաձեռնության նպատակն էր բարձրացնել փախստականների և հյուրընկալ համայնքների դիմակայունությունը՝ նորարարական և գենդերազգայուն ծառայությունների նախագծման ու մատուցման մոդելների, համայնքի կողմից ձևավորվող լուծումների և կայուն ենթակառուցվածքներում ներդրումների միջոցով։

Ծրագրի շրջանակում իրականացվել են ընդհանուր առմամբ 35 միկրոծրագրեր՝ ուղղված համայնքային ծառայությունների բարելավմանը, հանրային տարածքների վերափոխմանը, ոռոգման ենթակառուցվածքների զարգացմանը և վերականգնվող էներգիայի լուծումների ներդրմանը։

«Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում Սերբիայի Հանրապետության դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը, ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, և ՀՀ արտաքին գործերի նախարարության ՄԱԿ-ի և կայուն զարգացման բաժնի պետ Հրաչուհի Կատվալյանը։ Միջոցառմանը մասնակցել են պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, զարգացման գործընկերների, դիվանագիտական առաքելությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքային ծառայողներ և ոլորտի փորձագետներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի հիմնական արդյունքները՝ կանանց և փախստականների ներգրավվածության, բազմաֆունկցիոնալ հանրային տարածքների ստեղծման, էներգաարդյունավետության և ջրի հասանելիության բարելավման ուղղություններով։ Ներկայացվել են նաև համայնքների փորձառությունները համատեղ նախագծման և ծառայությունների գնահատման գործընթացներում, ինչպես նաև ցուցադրվել են ծրագրի ազդեցությունն ու ձեռքբերումները ներկայացնող տեսանյութեր։

Շնորհակալություն հայտնելով Սերբիայի կառավարությանը ցուցաբերած ֆինանսական աջակցության համար՝ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծել է, որ դիմակայուն համայնքները հնարավոր չէ կառուցել միակողմանի նախաձեռնությունների միջոցով։ Դրանք պահանջում են համալիր լուծումներ, որոնք բարելավում են ծառայությունները, ամրապնդում հաստատությունները և ստեղծում հնարավորություններ, որպեսզի մարդիկ կարողանան մասնակցել իրենց սեփական ապագայի ձևավորմանը։  Նա կարևորել է ներդրումների միջոցով  կայուն, երկարաժամկետ արդյունքների ապահովումն՝ ի նպաստ ավելի ամուր հաստատությունների, ավելի ներառական կառավարման և ավելի դիմակայուն համայնքների ձևավորմանը։

Նախաձեռնությունները ներառել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքների ստեղծում Մասիս, Վաղարշապատ, Իջևան և Փամբակ համայնքներում, համայնքային մշակութային ծառայությունների հասանելիության բարձրացում Արենի համայնքում, համայնքային ծառայությունների գնահատման թվային գործիքի ներդրում, ինչպես նաև ոռոգման և արևային էներգիայի ենթակառուցվածքների զարգացում Տավուշի և Լոռու մարզերի մի շարք բնակավայրերում։

Բազմաֆունկցիոնալ հանրային տարածքի պոտենցիալ շահառուների թիվը Իջևան համայնքում մոտ 19,000 մարդ է, որոնց 53 տոկոսը կանայք են, Արենի համայնքում՝ մոտ 10,000 մարդ, որոնցից ավելի քան 50 տոկոսը կանայք են, Մասիս համայնքում՝ ավելի քան 10,000 մարդ, որոնց ավելի քան 60 տոկոսը կանայք են։ Փամբակ համայնքում՝ ավելի քան 7,000 բնակիչ, որոնցից ավելի քան 57 տոկոսը կանայք են, իսկ Վաղարշապատ համայնքում՝ մոտ 8,000 մարդ։

Հովնանաձոր և Աչաջուր բնակավայրերում կառուցված ջրամբարների ոռոգման ընդհանուր մակերեսը կազմում է 520 հա տարածք՝ 8,900 մ³ օգտակար տարողությամբ օրական կարգավորվող ջրամբար և 450 մ երկարությամբ մատակարարման ջրատար Հովնանաձոր բնակավայրում և 5,600 մ³ օգտակար տարողությամբ օրական կարգավորվող ջրամբար և 1,000 մ երկարությամբ մատակարարման ջրատար Աչաջուր բնակավայրում։

Արևային համակարգերը տեղադրվել են տարբեր նշանակության օբյեկտներում, այդ թվում՝ 124 կՎտ հզորությամբ համակարգեր 14 բնակելի տներում և 99 կՎտ հզորությամբ համակարգեր 13 հանրային տարածքներում Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում և Լոռու մարզի Փամբակ համայնքում։

Այս գործողությունները նպաստել են համայնքների դիմակայունության բարձրացմանը, սոցիալական համախմբվածության ամրապնդմանը և փախստականների ու հյուրընկալող բնակչության համար առավել ներառական և կայուն զարգացման հնարավորությունների ստեղծմանը։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից են եղել համատեղ նախագծման մասնակցային գործընթացները, որոնց ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, կանայք, երիտասարդները, փախստականները և համայնքի այլ անդամներ համատեղ բացահայտել են առաջնահերթությունները և մշակել տեղական կարիքներին համապատասխան լուծումներ։

Հայերեն English Русский

Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ

Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի

Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար

Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի

Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կիպրոսը ExxonMobil-ի և QatarEnergy-ի հետ համաձայնագիր է ստորագրել գազի հանքավայրերի առևտրային զարգացման վերաբերյալ

Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին

Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր

ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը