Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ

2 րոպեի ընթերցում

Երևանում ներդրումային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական խոշոր ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ԱՄԷ «Տրոյան Քոնսթրաքշն Հոլդինգ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն, «Էմարաթ Գրուպ»-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ Ահմեդ Ալ Շամսիի հանդիպման ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Երևանի քաղաքապետարանի լարտվության վարչության տարածած հաղորդագրությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Սիլ Կապիտալ» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը: 

Խոսելով թաղամասերի վերակառուցման, բնակելի համալիրների կառուցման ու քաղաքային միջավայրի բարելավման տարբեր նախագծերի մասին՝ Տիգրան Ավինյանը հյուրերին է ներկայացրել Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագիրը, որը դառնալու է Երևանի նոր կենտրոնը:  

Քաղաքապետը նշել է, որ Երևանի նկատմամբ միջազգային բիզնեսի աճող վստահությունը մեկ անգամ ևս փաստում է, որ մայրաքաղաքը հետևողականորեն ամրապնդում է իր դիրքը որպես ներդրումների, նորարարության և միջազգային համագործակցության գրավիչ կենտրոն։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ահմեդ Ալ Շամսին նշել է, որ իրենք ևս հետաքրքրված են Հայաստանի խոշոր նախագծերով:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Պրոմենադ» համալիրի կառուցմանն ու Դալմայի այգիներին, որոնք նոր շունչ են հաղորդելու Երևանի հանրային տարածքներին՝ ստեղծելով ժամանակակից, հարմարավետ ու գրավիչ միջավայր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ համայնքը բաց է գործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են շահավետ ներդրումներ անել Երևանում:

 

Հայերեն English فارسی Français Русский 中文

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել