Հայաստան

Անազատության մեջ գտնվող անձինք լիարժեք օգտվում են իրենց առողջապահական իրավունքներից. նախարար

2 րոպեի ընթերցում

Անազատության մեջ գտնվող անձինք լիարժեք օգտվում են իրենց առողջապահական իրավունքներից. նախարար

Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանք է իրականացվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա  խոսքով՝ հատկապես բարելավվել են անազատության մեջ գտնվող անձանց բժշկական ծառայությունների մատուցման պայմանները։ Մասնավորապես, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործում է 100 մահճակալանոց բժշկական բաժանմունք, որը համապատասխանում է լավագույն չափանիշներին, իսկ մյուս քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են ենթակառուցվածքների արդիականացման և բժշկական սարքավորումներով հագեցման աշխատանքները։

«Փոփոխություններ են իրականացվել նաև «Հոգեկան առողջության ազգային կենտրոն»-ում անազատության մեջ պահվող անձանց բուժման և պահման պայմանների բարելավման ուղղությամբ։

«Ես երաշխավորում եմ, որ յուրաքանչյուր անձի ցուցված բժշկական ծառայությունները լիարժեք տրամադրվում են։ Բոլորը հավասարապես օգտվում են իրենց իրավունքներից թե՛ դեղորայքային ապահովման, թե՛ հետազոտություններ անցնելու, թե՛ անհրաժեշտ բժշկական ծառայություններ ստանալու առումով»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ  որոշ քրեակատարողական հիմնարկներում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ դեռևս զգալի աշխատանք կա իրականացնելու։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում