Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է 1 միլիոն 700 հազարի. Ավանեսյան

2 րոպեի ընթերցում

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս բժշկական ծառայություններից օգտվել է 842 հազար 750 քաղաքացի, մատուցվել է 8 միլիոն 399 հազար 491 ծառայություն, իսկ ծրագրի ֆինանսական կատարողականը կազմել է 97,4 միլիարդ դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա  խոսքով՝ հունվարի 1-ից գործարկված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման առաջին փուլն անցել է սահուն, և ներկայում համակարգի շահառուների թիվը հասել է շուրջ 1 միլիոն 700 հազարի։

Նախարարը նշեց, որ  առանց խնդիրների է ընթացել նաև բժշկական կենտրոնների՝ համակարգին միանալու գործընթացը, իսկ շահառուների թվի աճը պայմանավորեց մի քանի գործոններով։ «Ավելացել է Հայաստանում 183 օր բնակված և ռեզիդենտի կարգավիճակ ստացած անձանց թիվը, որոնք ավտոմատ ընդգրկվում են համակարգում։ Միաժամանակ աճել է նաև ամսական 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող աշխատողների թիվը»,-ասաց նա։

Նախարարը նշեց նաև, որ 2027 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին կմիանան քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայությունների վարորդները, ինչպես նաև բոլոր գրանցված աշխատողները՝ անկախ աշխատավարձի չափից։

«Բացի այդ, առաջիկա բյուջետային քննարկումների ընթացքում նախատեսվում է դիտարկել շահառուների նոր խմբերի ընդգրկման հարցը»,-ընդգծեց Ավանեսյանը՝ հավելելով, որ  2028 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է համակարգում ներառել արդեն բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ զբաղվողներին, ուսանողներին և այլ խմբերի։  

«Նպատակն է առողջության համընդհանուր ապահովագրությամբ ընդգրկել շուրջ 3 միլիոն բնակչի, իսկ նույն ժամանակահատվածից պետական պատվերի ծրագիրը հիմնականում կդադարեցվի՝ ամբողջությամբ անցում կատարելով նոր համակարգին»,-նշեց նախարարը։

Հայերեն Русский

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ