Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. Երևանի քաղաքապետարանի ու մասնավոր հատվածի համագործակցությամբ

3 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի և IDBank-ի միջև կնքված համագործակցության հուշագրով ազդարարվել է Մոսկովյան պուրակի բարեկարգման մեծածավալ ծրագրի մեկնարկը։ Բանկի 35-ամյակի առթիվ իրականացվող նախաձեռնությունը կդառնա նվեր մայրաքաղաքին և երևանցիներին՝ միտված հանրային տարածքների զարգացմանն ու կանաչ միջավայրի բարելավմանը։

«Մոսկովյան պուրակի բարեկարգումը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ հանրային տարածքների վերարժևորմանն ու քաղաքի զարգացման գործում մասնավոր հատվածը ներգրավելու հետևողական քաղաքականության հերթական գործնական քայլերից է։

Նախաձեռնությունը նաև արտացոլում է քաղաքապետարանի գործուն համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ քաղաքի զարգացման բնագավառում գործարարների մասնակցությունը խրախուսելու և համայնք-բիզնես արդյունավետ կապերը նոր մակարդակի բարձրացնելու առումով։

Երևանի այս հատվածը քաղաքին կվերադառնա նոր շնչով՝ ավելի բարեկարգ, լուսավոր և հարմարավետ միջավայրով»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Նախատեսվում է ընդլայնել և վերականգնել կանաչ գոտիները, ներդնել ժամանակակից լուսավորության համակարգեր, արդիականացնել հանգստի գոտիները և պուրակը դարձնել ավելի գրավիչ երևանցիների և քաղաքի հյուրերի համար։

Քաղաքապետարանի համար այս ծրագիրը համայնք-մասնավոր հատված համագործակցության հաջողված օրինակ է, երբ բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը դառնում է նկատելի, չափելի և երկարաժամկետ։

«Սա Երևանի քաղաքապետարան-Կենտրոն վարչական շրջան և մասնավոր հատված շղթայի լավագույն ավանդույթների շարունակությունն է: Այդպիսի  համագործակցությունը քաղաքի միջավայրի և բնական համակարգը փոխելու առումով շատ մեծ նշանակություն ունի, որովհետև համայնքն իր հերթին շատ լուրջ միջոցներ է ձեռնարկում քաղաքը բարեկարգելու համար, իր հերթին նաև մասնավոր հատվածը, տարբեր ընկերություններ նույնպես մասնակցում են, բայց նրանց համագործացությունը կամ ուժերը համատեղելը բերում է շատ ավելի մեծ ու լավ արդյունքի»,- նշել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Մոսկովյան պուրակը Երևանի ամենասիրված վայրերից է։

«Հենց այդ պատճառով էլ մենք առանց երկար վարանելու համաձայնեցինք ֆինանսավորել Կենտրոն վարչական շրջանից ստացված առաջարկը. բարեկարգել և նոր շունչ հաղորդել Մոսկովյան պուրակին։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ միայն վերջին 5 տարվա ընթացքում IDBank-ի կողմից բնապահպանական տարբեր ծրագրերով տնկվել է ավելի քան 50.000 ծառ՝ վերականգնելով անտառապատ տարածքները։ Այս նախագիծն այդ ճանապարհի տրամաբանական շարունակությունն է։ Շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին և բոլոր գործընկերներին՝ այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»,- նշել է նա։

Մոսկովյան պուրակի բարեկարգման ծրագիրը ևս մեկ քայլ է Երևանում կանաչ, հարմարավետ և մարդակենտրոն քաղաքային միջավայր ձևավորելու ճանապարհին։

Հայերեն

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը