«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովին:

Միջոցառման շրջանակում կայացած քննարկումներն անցկացվել են «Արդարադատության համակարգի բարեփոխումը գլոբալ մարտահրավերների պայմաններում. Հայաստանի Հանրապետության փորձը» խորագրի ներքո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ համաժողովի ընթացքում մասնակիցներն ընդգծել են, որ ներկայիս միջազգային իրադրության համատեքստում դատափորձագիտական գործունեությունն անհրաժեշտ է դիտարկել որպես հանցավորության դեմ պայքարի կարևորագույն տարրերից մեկը: Շեշտվել է նաև, որ միասնական փորձագիտական միջավայրի ձևավորումը հնարավորություն է տալիս մասնագետների փոխգործակցությունը բարձրացնել որակապես նոր մակարդակի:

Հանդիպման շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել համագործակցության հետևյալ առաջնահերթ ուղղություններին․ փորձագիտական գործընթացների թվայնացում, մոտեցումների ստանդարտացում, ոլորտային համագործակցության մարմինների հետ փոխգործակցության սերտացում:

Համաժողովին ստորագրվել են մի շարք որոշումներ։ Մասնակցել   են բարձրաստիճան պատվիրակություններ ոչ միայն Հայաստանից և Ռուսաստանից, այլև՝ Ղազախստանից, Տաջիկստանից, Բելառուսից և Ղրղզստանից։

ՀՀ փորձագիտական կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանը հանդիպման մյուս մասնակիցների հետ համատեղ ստորագրել է համագործակցությանն առնչվող մի շարք որոշումներ, որոնք կոչված են ամրապնդելու և իրավական հիմքերի վրա դնելու ձեռք բերված պայմանավորվածությունները: Կողմերը քննարկել են նաև մասնագիտական փոխանակմանը, փորձագիտական հետազոտությունների մեթոդաբանության համակարգմանն ու միասնականացմանը (ունիֆիկացմանը), կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման համակարգի զարգացմանը, ինչպես նաև համատեղ գիտագործնական համաժողովների ու գիտահետազոտական աշխատանքների անցկացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Բացի այդ, կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Խորհրդի հերթական նիստը 2027 թվականին անցկացնել Ղրղզստանի Հանրապետությունում:

Հայերեն

Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել

Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան

Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Հունիսի 30-ի միջոցառումների անոնս

Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար