ԱՄՆ-ն կրկին հարվածել է Իրանին, իսկ Իրանը` Քուվեյթին ու Բահրեյնին

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող մի քանի թիրախների` «ի պատասխան իրանական շարունակական ագրեսիայի»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

Մասնավորապես, թիրախավորվել են ռազմական հսկողության օբյեկտները, կապի համակարգերը, հակաօդային պաշտպանության դիրքերը, անօդաչու թռչող սարքերի պահեստները և ռազմածովային ականապատման սարքավորումները։ CENTCOM-ը հայտարարել է, որ «նախորդ հարվածներից հետո Իրանին հնարավորություն է տրվել պահպանել հրադադարի համաձայնագիրը։ Սակայն իրանական ուժերը օգտագործել են հարձակողական անօդաչու թռչող սարք և Հորմուզի նեղուցում հարվածել Պանամայի դրոշի ներքո նավարկող տանկերին»։

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կրկին խախտել է հրադադարի համաձայնագիրը։

«Նրանք, հավանաբար, երբեք չեն սովորի։ Կարող է գալ մի ժամանակ, երբ մենք այլևս չենք կարողանա խոհեմություն ցուցաբերել և ստիպված կլինենք ռազմական առումով ավարտել այն աշխատանքը, որը մենք այդքան հաջողությամբ սկսել ենք», - գրել է Թրամփը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) իր հերթին հայտարարել է, որ իրանական ուժերը, «ի պատասխան ամերիկյան ագրեսիայի, բալիստիկ հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել ամերիկյան ութ ռազմական օբյեկտների՝ Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազային և Բահրեյնի Պորտ Սալմանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի բազային»։ ԻՀՊԿ-ն պնդում է, որ ԱՄՆ-ն, Իրանի կողմից նավի դեմ անօրինական գործողությունների պատրվակով, հարձակվել է իրանական հինգ ափամերձ դիրքերի վրա։

ԻՀՊԿ-ն հավելել է, որ Իրանը վերահսկում է նավերի անցումը Հորմուզի նեղուցով, և այժմ «ավելի խիստ միջոցներ կկիրառվեն խախտում թույլ տվող նավերի նկատմամբ»։

Կողմերը հարվածներ են փոխանակել նաև հունիսի 26-ին։

Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Այն կոչ է անում 60 օրով դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում և սկսել բանակցություններ պատերազմի լիակատար դադարեցման, ինչպես նաև Հորմուզի նեղուցի բացման համար։ Այդ ժամանակվանից ի վեր նավերի վրա անօդաչու սարքերով հարվածների մի քանի դեպք է գրանցվել, և ի պատասխան ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում գտնվող թիրախների վրա։

 

 

 

 

 

 

Հայերեն Русский

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար