ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
1 րոպեի ընթերցում

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գելա Գելաձեին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳ նախարարությունից՝ մանրամասնելով, որ հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները։
Սարգսյանն ու Գելաձեն կարևորել են երկու երկրների իրավապահ և անվտանգության կառույցների միջև ձևավորված բարձր մակարդակի և արդյունավետ համագործակցությունը։
Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել ընթացիկ ծրագրերին և նախանշել համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները։