Հայաստան

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունիսի 26-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։

«Արմենպրես»-ին գերատեսչությունից տեղեկացրին, որ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ խորհրդի կազմում ընդգրկվելու հայտ ներկայացնելու համար, և նշել, որ ողջունելի ու կարևոր է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը։

Կարևորելով բանակ-հասարակություն կապի ամրապնդումը՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ ակնկալվում է հասարակական խորհրդի նշանակալի դերակատարումը։

Խորհրդի առաջին նիստի ընթացքում քննարկվել և նախանշվել են համագործակցության հիմնական ուղղությունները, նաև այն հարթակները, որոնց միջոցով մեկնարկելու է փոխգործակցությունը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում