Հայաստան

Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին

1 րոպեի ընթերցում

Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին

Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակն այսօրվանից գործարկվել է։ Թեև առաջին ուղղաթիռի վայրէջքը, որը նախատեսված էր այսօր, չի կայացել եղանակային պայմանների պատճառով, ակնկալվում է, որ այն կիրականացվի առաջիկա օրերին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առողջապահության  նախարար Անահիտ Ավանեսյանը հրապարակել է տեսանյութ, որում հայտնում է, որ Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակն այսօրվանից պաշտոնապես գործարկվել է։

Տեսանյութում  նշվում է, որ առաջին ուղղաթիռի վայրէջքը նախատեսված էր այսօր, սակայն եղանակային պայմանների պատճառով այն չի իրականացվել։ Միաժամանակ ընդգծվում է, որ առաջին վայրէջքը սպասվում է առաջիկա օրերին։ 

Նշվում է նաև, որ Վայոց ձորի բժշկական կենտրոնը նորակառույց բուժհաստատություն է, որը շահագործման հանձնելուց հետո շարունակաբար համալրվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում