Թուրքիա

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին

1 րոպեի ընթերցում

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում ՄԱԿ-ում Կիպրոսի մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Մարիա Միքայելը բողոք է հայտնել Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության ազգային օդային տարածքի, տարածքային ջրերի և միջազգային օդային երթևեկության կանոնների խախտումների դեմ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

ՄԱԿ-ին ներկայացված փաստաթղթում նշվում է, որ մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում Թուրքիան ընդհանուր առմամբ 520 անգամ խախտել է Կիպրոսի օդային տարածքը և 23 անգամ՝ տարածքային ջրերը։

Կիպրական կողմը նաև ընդգծում է, որ գրանցված միջադեպերից բացի, թուրքական ուժերը գրեթե ամեն օր խախտում են կղզում ռազմական ստատուս քվոն՝ միաժամանակ ընդլայնելով իրենց ռազմական ենթակառուցվածքները օկուպացված տարածքներում։

Դեսպան Մարիա Միքայելի խոսքով՝ այդ գործողությունները Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության շարունակական խախտում են և լիովին հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում