Մարզեր

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

1 րոպեի ընթերցում

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում  Մարտունի համայնքի Ծակքար գյուղի  2-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 2 հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ բժշկական ամբուլատորիա կառուցելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 25-ի նիստում։

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով՝ 2023-2026թթ․ ընթացքում նախատեսվում է կառուցել ՀՀ մարզերում գործող, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող 29 բժշկական կազմակերպությունների շենքեր, հագեցնել դրանք բժշկական կահույքով, սարքավորումներով և պարագաներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում