Մերձավոր Արևելք

Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) Գազայի հատվածի հարավում ոչնչացրել է «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորման ստորաբաժանման հրամանատարին, որը պատասխանատու էր արմատական ​​կազմակերպության ռազմական թևի համար սպառազինության արտադրության և մատակարարման  համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԻՊԲ-ի մամուլի ծառայությունը։

«ԻՊԲ-ն երեքշաբթի օրը (հունիսի 23-ին) ոչնչացրել է «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության զենքի արտադրական ստորաբաժանման հրամանատար Ադամ Մուհամմադ Իբրահիմ Աբու Հադիդին՝ Խան Յունիսի (խմբ.՝ քաղաք Գազայի հատվածի հարավում) շրջանում կետային հարվածի արդյունքում։ «Իսլամական ջիհադի» արտադրական ստորաբաժանումը պատասխանատու է կազմակերպության ռազմական թևի համար զենքի արտադրության  և մատակարարման համար», - ասվում է հայտարարության մեջ։

Մամուլի ծառայությունում նշել են, որ «հարվածից առաջ միջոցներ են ձեռնարկվել խաղաղ բնակչության համար վնասը  նվազագույնի հասցնելու նպատակով»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում