Հայաստանում ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ բերելու է Ադրբեջանում հայելային արձագանքի. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում տարբեր մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու ցանկացած փորձ Ադրբեջանում առաջացնելու է հայելային արձագանք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին ասել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե որն է պատճառը, որ Ադրբեջանում ակտիվացել է այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» խոսույթն ու «ադրբեջանցիների վերադարձի» մասին հայտարարություններն այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։

Վարչապետը պատասխանել է՝ քանի դեռ Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի այդ խոսույթը Հայաստանում շարունակվելու է, դա հայելային ձևով շարունակվելու է, դրանք մեկը մյուսով պայմանավորված գործոններ են։  Ես ասում եմ, որ այդ ամենը չունի գործնական և կիրառական նշանակություն և չի ունենալու գործնական կիրառական նշանակություն այնքան ժամանակ, քանի դեռ մենք իշխանություն ենք և այդ հարցում հստակ դիրքորոշում ենք արտահայտում։ Ինչո՞ւ եմ սա ասում։ «Հայաստան» դաշինքի առաջնորդն (խմբ. նկատի ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին) ասում է՝  Հայաստանի Հանրապետությունը չպետք է բավարարվի 29 հազար 743 կիլոմետրով, բա ի՞նչ պետք է անի։ Բոլորը լսում են չէ՞, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և ինչ են մարդիկ խոսում։

Հիմա այլ մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու ցանկացած փորձ բերելու է հայելային արձագանքներ։

Սա է պատճառը, որ ես շարունակում եմ պնդել և հնարավոր ամեն քայլ ձեռնարկելու ենք, որպեսզի Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվեն նաև այն պատճառով, որ Հայաստանի ժողովուրդն այս տեսլականի օգտին քվեարկել է, և սա շատ կարևոր հանգամանք է։ Եվ մենք նման փորձերը գնահատելու ենք Հայաստանի ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ ներքաշելու փորձ ու մեր լիազորությունների և օրենքի սահմաններում ամեն ինչ անելու ենք՝ դա կասեցնելու համար»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ որևէ մեկին չի մեղադրում, պարզապես ցանկանում է, խնդրի կոնտեքստը հասկանալի լինի, պատճառահետևանքային կապերը հասկանալի լինեն։

Հայերեն English ქართული

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել