Քաղաքականություն

ՔՊ անդամները փակ քվեարկությամբ կորոշեն, թե ով է լինելու ԱԺ նախագահը նոր ձևավորվելիք խորհրդարանում

1 րոպեի ընթերցում

ՔՊ անդամները փակ քվեարկությամբ կորոշեն, թե ով է լինելու ԱԺ նախագահը նոր ձևավորվելիք խորհրդարանում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստում փակ քվեարկությամբ կորոշվի, թե նոր ձևավորվող խորհրդարանում ով է զբաղեցնելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե նոր ձևավորվող խորհրդարանում Ազգային ժողովի նախագահի պաշտոնի երեք թեկնածու կա՝ ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։  

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում է կայացվելու, առաջադրված թեկնածուներից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը, և դրա մասին կլինի հանրային իրազեկում։ Մեր պլանն այն է, որ այսօրվա նիստում այս հարցով մենք պետք է լսենք թեկնածուներին, հարցեր տանք, մտքեր փոխանակենք և որոշում կայացնենք։ Ես իմ քվեարկությունը կանեմ փակ ռեժիմով, ինչպես մյուս գործընկերները»,- ասել է Փաշինյանը։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում