Սոֆիայի բժշկական համալսարանը մեկնարկում է անգլերեն լեզվով նոր ծրագրեր․ BTA

3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Սոֆիայի բժշկական համալսարանը հայտարարել է, որ միջազգային ուսանողների համար մեկնարկում է անգլերեն լեզվով երեք նոր ծրագիր՝ երկու բակալավրի և մեկ մագիստրոսի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA) տեղեկացնում է, որ ծրագրերը վերաբերում են բուժքույրական գործին, կինեզիթերապիային և կլինիկական փորձարկումների կառավարմանը։

Բոլոր ծրագրերի համար դիմումների ընդունման ժամկետը սկսվում է 2026 թվականի հուլիսի 27-ին:

Մայրաքաղաք Սոֆիայում գտնվող բժշկական համալսարանը Բուլղարիայի ամենահին բարձրագույն բժշկական հաստատությունն է, որը հիմնադրվել է 1917 թվականին։ Այն ավելի քան մեկ դար է՝ պատրաստում է բժշկության ոլորտի մասնագետներ և զբաղվում է բժշկության և հանրային առողջապահության ոլորտում ժամանակակից հետազոտություններով:

Հանրային առողջապահության ֆակուլտետի անգլերեն լեզվով նոր ծրագրերի տևողությունը 2 (կլինիկական փորձարկումների կառավարում) և 4 տարի է (բուժքույրական գործ և կինեզիթերապիա):

Բժշկության և ատամնաբուժության առկա ծրագրերը տևում են 6 տարի, իսկ դեղագիտությանը՝ 5 տարի:

Սոֆիայի բժշկական համալսարանը Բուլղարիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշային համակարգի առաջատարն է բոլոր 5 մասնագիտական ​​ոլորտներում, որոնցում ​​​​ուսուցանվում են բժշկություն, ատամնաբուժություն, դեղագիտություն, առողջապահություն և հանրային առողջապահություն:

Այն Times Higher Education-ի 2025 թվականի Համաշխարհային համալսարանների վարկանիշային աղյուսակում ամենաբարձր վարկանիշ ունեցող բուլղարական համալսարանն է, ինչպես նաև Բուլղարիայի լավագույն համալսարանը՝ ըստ US News & World Report-ի 2025-2026 թվականների «Լավագույն համաշխարհային համալսարաններ» վարկանիշային աղյուսակի։

Համալսարանի կողմից շնորհվող աստիճանները ճանաչվում են ԵՄ-ում և լայն կարիերայի հնարավորություններ են ընձեռում միջազգային միջավայրում։

Սոֆիայի բժշկական համալսարանը գործում է Եվրոպական կրեդիտների փոխանցման համակարգի շրջանակներում և հետևում է միջազգային բժշկական կրթության չափանիշներին՝ միաժամանակ պահպանելով գործընկերային հարաբերություններ ավելի քան 180 համալսարանների հետ՝ Erasmus+ ծրագրի և աշխարհի տասնյակ հաստատությունների միջոցով։ Գործնական ուսուցումն իրականացվում է 12 համալսարանական հիվանդանոցներում և կլինիկական բազաներում, և համալսարանն ընդունում է ուսանողներ ավելի քան 70 երկրներից։

Հայերեն English

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ