Ո՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

2 րոպեի ընթերցում

Հանրապետությունում հուլիսին եղանակը կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, սակայն տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ հուլիսը լինելու է ոչ շատ շոգ, սակայն բավարար տեղումներով։

«Հիմնականում հուլիսին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հանրապետության լեռնային շրջաններում կլինի +24-+28 աստիճան, նախալեռնային հատվածներում՝ +30-+32, հովտային գոտիներում +32-+35 աստիճանի սահմաններում։

Չեն բացառվում առանձին օրեր, հատկապես, հուլիսի 3-րդ տասնօրյակում, երբ հովտային գոտիներում օդի ջերմաստիճանը տատանվի +38-+40 աստիճանի սահմաններում»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Անդրադառնալով վերջին օրերին Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում խոշոր տրամաչափի կարկտահարությանը, ու մի շարք լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններին, որ հանրապետությունում կարկտահարության նման դեպքեր չեն լինում, կիրառվել է կլիմայական զենք՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ վերջին 5-6 տարիների ընթացքում եղել են նման դեպքեր, որոնք պայմանավորված են մթնոլորտի շրջանառության փոփոխությամբ։

«Հունիսից սկսած Հայաստանում սկսում են գերակշռել արևադարձային տաք օդային հոսանքները, սակայն վերջին տարիներին մենք ունենք միջօրեականի ուղղությամբ շրջանառություն։ Դա նշանակում է, որ հարավից ներթափանցած տաք օդի ալիքն անմիջապես կարող է ընդհատվել հյուսիսից ներթափանցող ցուրտ օդային հոսանքներով։ Դրանց բախման արդյունքում առաջանում են մթնոլորտային ճակատներ։ Դրանց էլ գումարվում են վերընթաց հոսանքները, ինչն էլ բերում է գերհզոր ամպերի առաջացման, ինչն էլ իր հերթին բերում է խոշոր տրամաչափի կարկուտ»,-ասաց Գագիկ Սուրենյանը։  

Գագիկ Սուրենյանը նաև նկատեց, որ վերջին 5-6 տարիներին Հայաստանում հաճախակի են դարձել պտտահողմի դեպքերը, որոնք այդքան էլ բնորոշ չեն մեր երկրին։

Հայերեն Русский

Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է

ԱԷՄԳ-ի մասնագետները վաղ թե ուշ տեսչական ստուգումներ կկատարեն Իրանի միջուկային օբյեկտներում. Գրոսի

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը

Առաջիկայում ուժի մեջ կմտնեն միացման պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ իրավակարգավորումները

Ձորագյուղի Շողագավանքի գերեզմանոցում պահպանվել է հեթանոսական ֆալլոսի քանդակ

Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նոր ենթակառուցվածքներին

Հունվարի սկզբից մինչ հունիսի 24-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 51 սմ-ով

Մեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Հայաստանի անտառներում վնասատուների դեմ պայքարը շարունակվում է. ընդգրկված է շուրջ 9000 հեկտար