«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 9-30-ը Վաղարշապատում անցկացվում է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը։

Փառատոնի հիմնադիրներն են Վաղարշապատի համայնքապետարանը և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, 14 անվանակարգերում անցկացվող մրցույթ-փառատոնի շրջանակում՝ «Էստրադային երգ» անվանակարգի լսումներին ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ  Դանիել Դանիելյանը: Վաղարշապատ համայնքապետարանի «Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում լսումներից առաջ նախարարի տեղակալը զրուցել է մասնակից երեխաների հետ, քաջալերել նրանց, այնուհետև հետևել ընթացող աշխատանքներին:

Ողջունելով ներկաներին՝ Դանիել Դանիելյանը նշել է,  որ «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթ-փառատոնի անցկացումը լիովին համապատասխանում է ԿԳՄՍ նախարարության՝ գեղարվեստական կրթության ոլորտի պետական քաղաքականությանը: Հատկանշական է, որ այն համարվում է մանկապատանեկան ոլորտի ամենամեծ մրցույթ-փառատոնը, քանի որ ներգրավված են բոլոր մարզերի և համայնքների երաժշտական և արվեստի դպրոցների ավելի քան 1500 աշակերտներ: Այս տարի փառատոնին մասնակցում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատությունների սաներ:

«Սիրելի մասնակիցներ, երաժիշտ-կատարողների միջազգային այս մրցույթը հնարավորություն է տալիս ներկայացնելու ձեր կատարողական արվեստը, բացահայտելու ձեր ներուժն ու հնարավորությունները, ծանոթանալու մյուս մարզերի, համայնքների, դպրոցների ձեր հասակակիցների հետ, սովորելու, զարգացնելու ձեր կատարողական և բեմական կարողությունները: Այս մրցույթը ոչ թե մրցակցության, այլ միմյանց հետ համեմատվելու, բացթողումները լրացնելու, միմյանցից սովորելու և օգնելու հրաշալի հարթակ է: Ձեր մասնակցությունն այս մրցույթին արդեն իսկ համարձակ քայլ է՝ կատարելագործման և զարգացման հրաշալի ուղի, որը չպետք է մնա միայն այս մրցույթի շրջանակում, այլ պետք է ունենա կատարելագործվելու և նոր փորձառության շարունակական ընթացք: Նախորդ տարվա մրցույթ-փառատոնի մասնակիցներից շատերը հնարավորություն են ունեցել մասնակցելու պետական տարբեր միջոցառումների, դրսևորվել նաև այլ բեմերում և համերգային ծրագրերում: Այս մրցույթում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու: Եղեք ավելի նախաձեռնող և ստեղծագործ,  շարունակաբար աշխատեք ձեր շնորհների կատարելագործման ուղղությամբ, ներկայացեք տարբեր բեմերում և հարթակներում»,- դիմելով երեխաներին ասել է Դանիել Դանիելյանը՝ մաղթելով  հաջողություններ և նպատակների իրականացում:

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ժյուրիի աշխատանքը՝ նշելով, որ գնահատող հանձնախմբում ներգրավված են պետական երաժշտախմբերի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, ուսումնական տարբեր հաստատությունների դասախոսներ, արվեստի և երաժշտության ոլորտի ականավոր գործիչներ:

Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել  նաև  մասնակից երեխաներին, նրանց ծնողներին, մանկավարժներին, փառատոնի կազմակերպիչ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությանը՝ կատարած համատեղ  աշխատանքի համար:

«Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Արտյոմ Հարությունյանը ևս հաջողություններ է մաղթել  աշակերտներին և նշել. «Աշակերտից դեպի երաժիշտ տանող ճանապարհին թող լինեն բացառապես  այնպիսի խոչընդոտներ, որոնց լուծումները կգտնեք ձեր ամենօրյա աշխատանքում: Շնորհակալ եմ համատեղ մեծ աշխատանքի համար՝  ծնողներին, մանկավարժներին, և իհարկե ժյուրիի կազմին»:

«Էստրադային երգ» անվանակարգից հետո փառատոնը կշարունակվի «Լարային» և «Փողային» նվագարանների անվանակարգերի լսումներով։ Մինչ  այդ անցկացվել են նաև «Դաշնամուր», «Ակադեմիական երգ», «Ժողովրդական նվագարաններ» և այլ անվանակարգերի լսումները։ Հունիսի 29-ին «Ժողովրդական երգ» անվանակարգով փառատոնի լսումների փուլը կավարտվի։

Հայերեն

ԱԷՄԳ-ի մասնագետները վաղ թե ուշ տեսչական ստուգումներ կկատարեն Իրանի միջուկային օբյեկտներում. Գրոսի

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը

Առաջիկայում ուժի մեջ կմտնեն միացման պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ իրավակարգավորումները

Ձորագյուղի Շողագավանքի գերեզմանոցում պահպանվել է հեթանոսական ֆալլոսի քանդակ

Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նոր ենթակառուցվածքներին

Հունվարի սկզբից մինչ հունիսի 24-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 51 սմ-ով

Մեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Հայաստանի անտառներում վնասատուների դեմ պայքարը շարունակվում է. ընդգրկված է շուրջ 9000 հեկտար

Գեղարքունիքում նախապատրաստվում են ոռոգման հերթական շրջանին