Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումներն ուշագրավ արդյունքներ են տալիս

1 րոպեի ընթերցում

Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը՝ (Հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ Արման Նալբանդյան, Լիոն 2 համալսարան՝ Anne Flammin, Anne Baud), մեկնարկել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները։

«Արմենպրես»-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտից տեղեկացրին, որ աշխատանքներն իրականացվում են ANR FACE (From the Achaemenid to Christian Era) ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ստուգողական խուզահորերի միջոցով բացահայտել համալիրի տարբեր ժամանակաշրջաններում կառուցված շինությունների փոխկապակցվածությունը և հստակեցնել դրանց շինարարական հորիզոնները։

«Պեղումներին մասնակցում են ուսանողներ Հայաստանից և Ֆրանսիայից։ Աշխատանքներն արդեն իսկ տալիս են ուշագրավ արդյունքներ։ Միաժամանակ ուսումնասիրվում և չափագրվում են բազմաթիվ ճարտարապետական դետալներ ու կոթողների առանձին մասեր։ Իրականացվում են նաև կառույցների լազերային և տոպոգրաֆիկ չափագրումներ և ինչպես նաև լուսանկարահանումներ»,-տեղեկացրին ինստիտուտից։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով