Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

2 րոպեի ընթերցում

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում Էջմիածնում, Գյումրիում և Վանաձորում կառուցվում են միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման նոր գրասենյակներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նշել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից, գերատեսչությունում և ենթակա ծառայություններում իրականացվող համապարփակ բարեփոխումների շրջանակում շարունակվում են համակարգային փոփոխությունները՝ միտված հանրությանը առավել որակյալ, քաղաքացիակենտրոն և արժանապատիվ ծառայություններ մատուցելուն։

Էջմիածնի, Գյումրու և Վանաձորի սպասարկման գրասենյակների շինարարական աշխատանքների ընթացքին տեղում են հետևել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և ֆրանսիական IN Groupe ու A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումի կողմից հիմնադրված «ՀայՓաս» ՓԲԸ-ի աշխատանքային խումբը՝ գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի գլխավորությամբ։

Ուսումնասիրվել են աշխատանքների բոլոր փուլերը, դիտարկվել են տեխնիկական և կազմակերպչական լուծումներ, կատարվել ճշգրտումներ և ներկայացվել առաջարկություններ։ Նախարարը կարևորել է կատարվող աշխատանքների որակի նկատմամբ խիստ վերահսկողությունը՝ ընդգծելով, որ նոր գրասենյակները պետք է լիովին համապատասխանեն սահմանված չափանիշներին և ապահովեն քաղաքացիների համար հարմարավետ ու արժանապատիվ սպասարկման պայմաններ։

Նախարար Սարգսյանը նշել է, որ նոր գրասենյակներում ներդրվող տեխնոլոգիական լուծումները և «մեկ պատուհանի» սկզբունքը հնարավորություն կտան նվազեցնել վարչարարական բարդություններն ու հերթերը, ինչպես նաև խնայել քաղաքացիների ժամանակը։

Կենտրոնները կհամալրվեն ժամանակակից կենսաչափական սարքավորումներով՝ ապահովելով փաստաթղթավորման գործընթացների արագ, անվտանգ և թափանցիկ իրականացումը։

Նշվում է, որ գրասենյակների գործարկումը կարևոր քայլ է միգրացիոն ոլորտի արդիականացման ճանապարհին՝ ձևավորելով պետություն-քաղաքացի փոխգործակցության նոր մշակույթ և բարձրացնելով հանրային վստահությունը մատուցվող ծառայությունների նկատմամբ։

 

Հայերեն

Ասիական ինդեքսներն աճել են - 13/10/26

Եգիպտոսը հայտարարել է հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին

Միրզոյանն ու Սիբիհան քննարկել են Հայաստան–Ուկրաինա հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Հնդկաստանում ձերբակալվել են ընտրությունների պատասխանատուի հրաժարականը պահանջող երիտասարդական շարժման առաջնորդները

Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները

Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի կազմակերպած ցուցահանդես-համաժողովին

ՀՀ վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքներին

ԱՄՆ-ում ատրակցիոններից մեկում միջադեպի հետևանքով 1 մարդ է մահացել, մի քանիսը՝ վիրավորվել

Կարծրատիպերը խոչընդոտում են զինված ուժերում կանանց մասնակցությանը․ Մանասյան