Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև նախկինում օգտագործված երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և կողմերը համագործակցությունն աստիճանաբար խորացնում են։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Բրյուսելում կայացած «Կապակցվածության օրակարգ» (Connectivity Agenda Platform) հարթակի բարձր մակարդակի մեկնարկային միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում Ուրալօղլուն նշել է, որ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ վերջին շրջանում մի քանի հանդիպում է ունեցել։

Նրա խոսքով՝ հանդիպումներ են կայացել Թուրքիայում, Վրաստանում և վերջին անգամ՝ Բրյուսելում։

«Մենք ունենք նախկինում ակտիվորեն օգտագործված երկաթուղային և ավտոմոբիլային անցումներ։ Դրանք հնարավորինս արագ վերագործարկելու ուղղությամբ օրեցօր ընդլայնում ենք համագործակցությունը։ Երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքների մասով անհրաժեշտ էին որոշակի վերանորոգման և սպասարկման աշխատանքներ։ Մեր կողմից մենք արդեն սկսել ենք այդ աշխատանքները։ Հայկական կողմն էլ հայտնել է, որ այդ ուղղությամբ նախապատրաստական գործընթացներ են իրականացվում, անցկացվել են մրցույթներ, և աշխատանքները գտնվում են մեկնարկի փուլում»,- ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը։

Ուրալօղլուն անդրադարձել է նաև Անիի պատմական կամրջի վերականգնման նախագծին՝ հիշեցնելով, որ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի՝ նախորդ ամիս Երևան կատարած այցի ընթացքում ստորագրվել էր համապատասխան համաձայնություն։

«Այդ հարցի շուրջ արդեն անցկացվել են նախնական քննարկումներ։ Մենք ցանկանում ենք անցկացնել երկրորդ հանդիպումը և անմիջապես անցնել մրցութային գործընթացին։ Իրականում խոսքը մի նախագծի մասին է, որը խորհրդանշում է երկու երկրների պատմական կապերը»,- նշել է նա։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский 中文

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին