Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը

2 րոպեի ընթերցում

Գյումրիից Մոսկվա ուղևորվող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը ապահերմետիզացման սենսորի սխալ գործարկումն է եղել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն։

Ծառայության հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով որևէ տուժած չկա։ 

Դեպքի առթիվ Ռուսաստանի Քննչական կոմիտեի Արևմտյան միջտարածաշրջանային տրանսպորտային քննչական վարչության Մախաչկալայի տրանսպորտային քննչական բաժինը նախաձեռնել է նախաքննական ստուգում։

Նշվում է, որ ինքնաթիռում 186 մարդ է եղել։ Նրանք Մոսկվա կուղևորվեն այլ ինքնաթիռով, իսկ արտահերթ վայրէջք կատարած ինքնաթիռը տեխնիկական ստուգում է անցնում։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Գյումրիից Մոսկվա չվերթ իրականացնող ուղևորատար ինքնաթիռը թռիչքից ավելի քան 1 ժամ անց աղետի ազդանշան էր տվել և անցել վայրէջքի։

Ինքնաթիռը Գյումրիից թռիչքը սկսել էր Մոսկվայի ժամանակով ժամը 11։24։ Ավելի քան մեկ ժամ անց՝ Դաղստանի երկնքում, ինքնաթիռն աղետի ազդանշան էր տվել և իջել մինչև 3000 մետր բարձրության վրա։  

«Վնուկովո» օդանավակայանի պաշտոնական կայքի տվյալներով՝ ինքնաթիռը վայրէջք էր կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Ակնկալվում է, որ չվերթի ուղևորները Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան կհասնեն Մոսկվայի ժամանակով ժամը 16։45-ին։ 

Հայերեն English فارسی Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով