Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

1 րոպեի ընթերցում

Արարատի և Արմավիրի մարզերում հունիսի 21-22-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Նշվում է, որ հանրապետության տարածքում հունիսի 21-ին և 22-ին առավելապես երեկոյան ժամերին, 23-ին, 25-26-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 21-24-ը՝ ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում հունիսի 21-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 23-ի երեկոյան, 24-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ 

Հայերեն

Ռուբիոն և Միլիբանդը քննարկել են, թե ինչպես կարող են Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները ապահովել իրենց անվտանգությունը

Իրանի պատվիրակությունը մոտ ապագայում չի պլանավորում այցելել Կատար կամ Պակիստան

Սանդուն կոչ է արել բնակչությանը խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան՝ շոգի պատճառով

Քաղաքապետարանը 11 վարչական արձանագրություն է կազմել առանց թույլտվության գործունեության դեպքերի առնչությամբ

Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ կեղծ էջերից և առցանց խարդախություններից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր իններորդ գումարման պատգամավորներին և նախագահությանը

Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները

Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը