Հայաստան

Քաղաքապետարանը 11 վարչական արձանագրություն է կազմել առանց թույլտվության գործունեության դեպքերի առնչությամբ

1 րոպեի ընթերցում

Քաղաքապետարանը 11 վարչական արձանագրություն է կազմել առանց թույլտվության գործունեության դեպքերի առնչությամբ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակման ենթակա օբյեկտներում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են վարչական իրավախախտման դեպքեր:

«Արմենպրես»-ին Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ մասնավորապես` առանց համապատասխան թույլտվության հեստապարային ակումբների գործունեության կազմակերպման, նշված օբյեկտներում առանց համապատասխան թույլտվության ժամը 24:00-ից հետո գործունեության իրականացման, առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառքի, ինչպես նաև առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման ու իրացման վերաբերյալ կազմվել են ընդհանուր թվով 11 արձանագրություններ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում