Աշխարհ

Սանդուն կոչ է արել բնակչությանը խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան՝ շոգի պատճառով

2 րոպեի ընթերցում

Սանդուն կոչ է արել բնակչությանը խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան՝ շոգի պատճառով

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կոչ է արել բնակչությանը խնայել էլեկտրաէներգիան և ջուրը՝ զգուշացնելով, որ Մոլդովան կբախվի ավելի լուրջ խնդիրների, եթե առաջիկա օրերին շարունակվեն շոգը և երաշտը։

«Եթե շուտով անձրև չգա, և տարածաշրջանի էլեկտրակայանները չկարողանան վերագործարկվել, մենք կբախվենք ավելի դժվար իրավիճակի, քան այսօր է։ Մենք պետք է փորձենք ավելի քիչ էլեկտրաէներգիա սպառել», -ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին  ասել է նախագահը մոլդովական «Jurnal Politic» հրատարակությանը տված հարցազրույցում։

 Նա չի բացառել ջրի պակասը Քիշնևում, որը ջուր է ստանում Ուկրաինային սահմանակից Դնեստր գետից։ «Քիշնևը մի քանի օր առանց ջրի իսկական աղետ կլինի։ Հուսով եմ՝ մենք նման իրավիճակում չենք հայտնվի», - նշել է Սանդուն։

Ըստ նրա՝ միջազգային էներգետիկ շուկայում անկայունությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմներն ու հակամարտությունները շարունակվում են էներգիա արտադրող տարածաշրջաններում։

 «Չնայած վերջին տարիներին Մոլդովան առաջընթաց է գրանցել վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման գործում, որոնց մասնաբաժինը ընդհանուր արտադրության մեջ գերազանցում է 25%-ը, էներգիայի կուտակման համակարգերում ներդրումները մնում են անբավարար։ Առաջիկա ամիսներին և տարիներին մենք պետք է ապահովենք էներգիայի կուտակման հզորությունների առկայությունը։ Սա մեզ թույլ կտա ձեռք բերել ավելի էժան էներգիա և նվազեցնել դրա սպառման ռիսկը», - ասել է  նախագահը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում