Հայաստան

Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարի ուղերձում ասված է․

«Սիրելի´ բուժաշխատողներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ

Հասարակությունը սովորաբար տեսնում է ձեր աշխատանքի արդյունքը, բայց ոչ միշտ՝ դրա հետևում կանգնած անքուն գիշերները, դժվար որոշումները, շարունակական ուսուցումը և մեծ պատասխանատվությունը։ Ուզում եմ գնահատանքի խոսքս ուղղել այդ անտեսանելի նվիրում համար:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր կարևորագույն բարեփոխման` առողջության ապահովագրության համակարգի ներդրման ընթացքն այսքան ճիշտ ապահովելու, համբերատարություն դրսևորելու համար: Ի վերջո, գործնականում մեր քաղաքացիներին դուք եք ներկայացնում ու մատուցում բարեփոխումը, իսկ այն, որ ապահովագրության համակարգի հանդեպ մեր հասարակությունն ունի միանշանակ ընկալում, սա նաև ձեր աշխատանքի, մեր միասնական գործակցության արդյունքն է:  Շնորհակալ եմ։

Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, զարգանում են տեխնոլոգիաները, բուժման նոր մեթոդները, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը։

Հենց այդ արժեքն է եղել և շարունակելու է լինել առողջապահության հիմքում:

Շնորհավորում եմ բոլորիս` բժիշկներից մինչև մայրապետեր, բուժքույրեր, առողջապահական կազմակերպիչներից մինչև համակարգի նվիրյալներ:

Սեր և բարօրություն բոլորիս ընտանիքներին և արարում` խաղաղ Հայաստանում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում