Աշխարհ

Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Կուբայում հնարավոր գործողությունը կարող է զարգանալ Վենեսուելայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների սցենարով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թրամփը հայտարարել է Axios Show-ին տված հարցազրույցում։

Պատասխանելով հնարավոր միջամտության վերաբերյալ հարցին՝ ԱՄՆ նախագահը նշել է. «Հնարավոր է։ Դա հնարավոր է»։

Նա հավելել է, որ Կուբայի աշխարհագրական մոտիկությունը Միացյալ Նահանգներին նման գործողությունները դարձնում է «զգալիորեն ավելի հեշտ»՝ համեմատած ավելի հեռավոր տարածաշրջանների հետ։

Թրամփը համեմատել է նաև տարածաշրջանի երկրների ռեսուրսները՝ նշելով, որ Վենեսուելան ունի նավթի խոշոր պաշարներ, իսկ Կուբան՝ շահավետ աշխարհագրական դիրք և ծովափնյա գոտի։

Axios-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմում արդեն մշակվել են Կուբայում հնարավոր ճգնաժամի դեպքում արձագանքման տարբերակներ, որոնցում ներգրավված է նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Միևնույն ժամանակ Թրամփը շեշտել է, որ նախընտրում է իշխանափոխության խաղաղ սցենարը։ Նրա խոսքով՝ հնարավոր գործողությունների ժամկետները մնում են «ճկուն»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում