Հայաստան

Լոռիում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված է 167 փրկարար և 90 ոստիկան

1 րոպեի ընթերցում

Լոռիում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված է 167 փրկարար և 90 ոստիկան

Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ աշխատանքներին ներգրավված են Փրկարար ծառայության 167, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր։

Օգտագործվում են նաև նավակներ և այլ տեխնիկական միջոցներ։

Հունիսի 15-ին ժամը 17։05-ին 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։ Երեխաները քույրեր են։

Հունիսի 17-ին ժամը 09։30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել էր քույրերից մեկի՝ 2018 թվականին ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում